ԱՆՈՆՍ
07 հունիս, 2018
Ժամը | Վայրը | Միջոցառումներ | «Արմենպրեսը»-ըկլուսաբանի |
ՀՀ նախագահական | |||
11:00-ին | Ազգային ժողովում | ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: | V |
ՀՀ նախարարություններ | |||
08:30-ին | ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտից | կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ հունիսի 7- 8-ը Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում կանցկացվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության համաձայնագրի անդամ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը, որի կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյան – հեռ. (011) 54-69-33 | V |
Պետական կառույցներ | |||
10:30-ին | ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) | կկայանա ազգային բարերար, անվանի դիվանագետ և պետական գործիչ Մանուկ Բեյ Միրզայանին (1769-1817) նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Թուրքիայից: | V |
15:00-ին | Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում | «Ավրորայի» հերոսները և «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ։ Թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայկ Դեմոյանի հեղինակած՝ «Armenian Legacy in America. 400 Years of Heritage» («Հայկական ժառանգությունը Ամերիկայում: Ժառանգության 400 տարիները») գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Նուբար և Աննա Աֆեյանների հովանավորությամբ։ Նույն օրը, ժամը 15:00-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, ամերիկյան «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանը բաց դաս կանցկացնի։ Դասը կլինի անգլերենով (հայերեն թարգմանություն նախատեսված չէ): Հավատարմագրված լրագրողներին, օպերատորներին ևլուսանկարիչներին հրավիրում ենք լուսաբանելու այսմիջոցառումները։ | V |
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ | |||
09:15-ին | «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» | սրահում տեղի կունենա հայ-բրիտանական գործարար համաժողով, որին կմասնակցեն 10 բրիտանական և շուրջ 100 հայկական բիզնես ընկերությունների |
V |
11:00-ին | Կորյունի 19ա հասցեում («Ուրարտու» համալսարանի շենք, 3-րդ հարկ) | Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպում է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական դրույթների քննարկում: Փորձագետներ՝ Հրանտ Բագրատյան, Վահագն Խաչատրյան, Աշոտ Մարկոսյան: | |
14:00-ին | «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19) | տեղի կունենա «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթին աջակցում և հովանավորում են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Զիգզագ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը: | |
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ | |||
11:00-ին | Չայկովսկու անվան միջն.երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվ. համերգասրահում | կմեկնարկի Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ժյուրիի առջեւ հանդես կգան մրցույթի մասնակից թավջութակահարները։ | V |
Մամուլի ակումբներ | |||
11:30-ին | «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում | տեղի կունենա Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը՝ վարորդների մասնակցությամբ։ Թեման՝ «Անվստահություն. դժգոհություն և պահանջ՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի հրաժարականի. ինչո՞ւ. ի՞նչ ակնկալիքներ ունեին վարորդները. ի՞նչ կարող էր փոխվել ոլորտում այս կարճ ժամանակահատվածում և ինչ են պատրաստվում անել ավտովարորդները»։ | |
12:00-ին | «Տեսակետ» մամուլի ակումբի | հյուրն է Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը: Թեման՝ «Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց: Հ.Սիմոնյանը կխոսի պեղումների ընթացքի ու այլ նորությունների մասին, ինչպես նաև կցուցադրի թեմային առնչվող նյութեր»: | V |
12:30-ին | Մեդիա կենտրոնում | տեղի կունենա քննարկում՝ «Սփյուռքին ներգրավելու ռազմավարություն. որո՞նք են լինելու նոր կառավարության նոր քայլերը» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյան, սփյուռքահայ գրականության դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյան, արևելագետ Արաքս Փաշայան, սոցիոլոգ, սփյուռքի փորձագետ Սյուզաննա Բարսեղյան, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյան, փաստաբան Տիգրան Սարգսյան: | |
13:00-ին | «Տեսակետ» մամուլի ակումբի | հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Թեման՝ «Լույս է տեսել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը: Գրքի նպատակը, քաղաքական նշանակությունը և կարևորությունը տարածաշրջանային գործընթացների համատեքստում»: | |
Մշակույթ | |||
14:00-ին | Գրողների միությունում | տեղի կունենա Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի հանձնում: | V |
17:00-ին | Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում | կբացվի «2018 Էքսպոյից առաջ» խորագրով խմբային ցուցահանդեսը, որին Հայաստանի արվեստագետների հետ մեկտեղ կմասնակցեն նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրված հեղինակներ։ Ցուցադրության կոնցեպտն է «Ոչ ավանդական արվեստը»։ Ցուցահանդեսին կհաջորդի «Երևան Արտ Էքսպո 2018»-ը, որը կկայանա 2018 թ. հունիսի 17-ին «Երազ» գործարանի լքված տարածքում՝ ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ։ | |
17:00-ին | Նկարիչների միության մեծ սրահում /Աբովյան 16/ | տեղի կունենա Սաթենիկ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում կներկայացվեն նկարչուհու տարբեր տարիների, մասնավորապես վերջին ժամանակաշրջանի ստեղծագործական լավագույն աշխատանքները: | |
Սպորտ | |||
12:00-ին | ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ֆուտբոլի ակադեմիայում | կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: | V |