ԱՆՈՆՍ
23 հունվար, 2018
Ժամը | Վայրը | Միջոցառումներ | «Արմենպրեսը»-ըկլուսաբանի |
ՀՀ ԱԺ | |||
11:00-ին | ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում | ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: | V |
Պետական կառույցներ | |||
11:00-ին | «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) | տեղի կունենա արաբագետներ Սարգիս Գրիգորյանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա. թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի Աֆրին քաղաքում. Սիրիայի, միջազգային հանրության արձագանքը: | V |
13:00-ին | «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) | տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի, Հայաստանում Կովկասյան բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանի ասուլիսը: Թեմա. Բնության հատուկ պահպանվող տարածքների 2018 թվականի ծրագրերը, ազգային պարկերի ստեղծումը, ոլորտի խնդիրները: | V |
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ | |||
14:00-ին | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում (7-րդ մասնաշենք, 3-րդհարկ, 329 լսարան) | տեղի կունենա Էմիրությունների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա կլինեն ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհհամադ Ալ Կասիմին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։ | V |
Մամուլի ակումբներ | |||
11:00-ին | «Բլից ինֆո» մամուլի ակումբի | հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Թեմա. թուրքական զինուժի կուտակումներ՝ Նախիջևանում, Աֆրին՝ Թուրքիայի ներխուժում, թուրք-սիրիական հակամարտության սրացումն ու ռուս-ամերիկյան քաղաքականությունն այս հարցում։ | |
12:00-ին | «Անդրադարձ» մամուլի ակումբի
(Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից) |
հյուրն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեման՝ ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելը, ՀՀ պետական քաղաքական էլիտայում սպասվող փոփոխությունները: | V |
12:00-ին | «Հենարան» մամուլի ակումբում | կհյուրընկալվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը: Թեմա՝ Հարկային օրենսգրքի սահմանած դրույթները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ վարձու աշխատողների աշխատավարձերի վրա: | V |
12:30-ին | «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) | տեղի կունենա քննարկում՝ «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր» թեմայով: Հունվարի 19-ին Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Քննարկման բանախոսներն են՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գիգորյան,
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյան: |
|
12:30-ին | «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում | տեղի կունենա ասուլիս նվիրված հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի լուսավոր հիշատակին։ Բանախոսներ՝ Սարգիս Հացպանյանի մտերիմներից, ընկերներից. սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըճյան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան, «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ. Գոհար Արշակյան, Սոսե Ղլեջյան, Սիրուն Սեմերջյան: | |
13:00-ին | «Փաստարկ» մամուլի ակումբի | հյուրն է պատմ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Թեմա՝ ՀՀ ինտեգրացիոն գործընթացները 2018-ին. «և՛, և՛» սկզբունքի ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները՝ պատմաբանի տեսանկյունից: | V |