https://radar.am-«Մենք ԼՂ ժողովրդի կողմից իրենց ապագան բանակցելու մանդատ չենք ստացել և, ըստ այդմ, իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը։ Այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում ու չենք փորձում նման բան անել». ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2022թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Նա խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ շեշտելով, որ այդ կարգավորումն իրատեսական, ամբողջական, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե չի ստեղծվում մի հարթակ, երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդն ու պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր կարևոր հարցերի շուրջ. «Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, ոչ էլ՝ որևէ այլ բան»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ որևէ մեկն աշխարհում չի հերքում, որ կան բազմաթիվ բաց հարցեր. «Էդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն, բայց ոչ՝ մեր կողմից, այլ ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, հարթակը, մեխանիզմը»։