Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում հունիսի 27-ի երեկոն` նվիրված արդի հեղինակ Անուշ Նագգաշյանին, կմնա անմոռաց: Արևմտահայ ասմունքի արևահամ բառն ու խոսքը մարդիկ կտանեն տուն ու կպահեն որպես թանկ հիշողություն:
Շնորհակալություն հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսիկ Գասպարյանին, Էջմիածնի 9-րդ դպրոցի տնօրենին և նրանց ջանասեր ու պայծառ սաներին` 2,5 ժամանոց հագեցած ծրագրի` ասմունքի, պարերի ու երգերի համար:
Շնորհակալություն գրականագետներ դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանին, Սուրեն Դանիելյանին` բանաստեղծուհու վաստակն արժևորելու համար, և բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանին, որ գրչընկերուհուն արժանացրեց յուրօրինակ պարգևի` նվիրելով Տիգրան Մեծի մի հրաշալի արձանիկ:
Հայաստանով ապրող, Հայաստանով շնչող Անուշ Նագգաշյանի ամեն մի այց անմոռաց էջ է գրասեր հասարակության համար: