Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Ստեփան Կերտողի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունէութիւնը Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին» աշխատութիւնը:
Գիրքը նուիրւում է 1918 թ. մայիսեան հերոսամարտների եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակին:
Յիշեալ տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռի գործունէութիւնը լուսաբանող աշխատութեան համար ուսումնասիրուել են ՀՀ Ազգային արխիւում եւ Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող նիւթեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է դրւում գիտական շրջանառութեան մէջ:
Մենագրութեան մէջ անդրադարձ է կատարւում նաեւ 1918 թ. մայիսեան հերոսամարտերին մասնակից հայ հոգեւորականներին:
Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի: