ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը:
Կանանցից մրցաշարում իրենց ուժերը կչափեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 26-30-ը: