Իմ փոքրիկ բարեկամ. ««Ինչպե՞ս աշխարհը ստեղծուեցաւ», «Ինչո՞ւ աշխարհը այսպէս է»… Դուն կաս, որովհետեւ Աստուած այդպէս կ’ուզէ: Աստուած մեզմէ ամեն մէկը շատ կը սիրէ: Դուն ալ Աստուծոյ ստեղծած յատուկ մէկ էակն ես: …հանճարեղ ծրագիր մը կայ կեանքի ծագումին եւ զարգացման ետին: Աշխարհը գեղեցիկ է:»
Հարգելի՛ բարեկամ,
Նոյեմբերի 18-ին ժամը 17-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի կենտրոնական գրասենյակի դահլիճում (Մ. Բաղրամյան 18) տեղի կունենա Արաբական Ծոցի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Մանուկներու Բացատրական Աստուածաշունչ» (Կյանքի մեծ հարցումներ փոքրիկ ընթերցողների համար) արևմտահայերեն գրքի շնորհանդեսը:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջոցառմանը:
Դոկտ. Հրայր Ջեբեջյան
Ընդհանուր Քարտուղար Արաբական Ծոցի Աստուածաշունչի Ընկերութեան
Եզնիկ եպս Պետրոսյան
Հայաստանի Աստվածաշնչային ընկերության պատասխանատու քարտուղար
Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ