Լաուրա Ամիրխանյան
Ու՞ր ես գնում Հայաստանից.
Կերտելու նոր “գի՞րը բախտի”,
Զու՜ր ես գնում Հայաստանից՝
Առած մաշված ցուպը գաղթի…
Հայաստանն է տունը միակ
Աշխարհասփյուռ ողջ հայության,
Արարատ լեռն է անապակ
Բնօրրանը նոր մարդկության…
Մի հեռանա, հա՛յ շինական
Քեզ սնուցող այս սուրբ հողից,
Մեծ աղմուկում մի խլացրու
Արարչական ձայնը երկնից…
Մի լքիր պարզ օջախդ հին.
Մի խռովվիր պապիդ ոգին,
Պաղ հայացքում օտարների
Մի խորովիր քո բորբ հոգին…
Մի խառնվիր նեռաբարո
Խայտաբղետ խառնամբոխին,
Մի կուլ գնա օտարության
Ազգակործան “վերելք”-ներին…
Մի հեռացիր քո հայ