Էմիլ Օրդուխանեան
1. Թշնամին ձգտում է հոգեբանորեն կոտրել հայ հասարակությանը` հաղորդելով նրան զոհի հոգեբանություն և ապագայի հանդեպ գոյաբանական վախ։ Հետևապես` անհրաժեշտ է նախ չկոտրվել հոգեբանորեն և վերագտնել ողջախոհությունը։
2. Թշնամին ձգտում է սադրիչ գործողություններով սերմանել պերմանենտ խուճապ սահմաններին։ Հետևապես` անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգոնություն և կազմակերպվածություն։
3. Թշնամին ձգտում է անվստահություն և կասկած ներշնչել Հայկական Բանակի հանդեպ` որպես մեր անվտանգության միակ երաշխավոր։ Հետևապես` անհրաժեշտ է առավելագույն արագությամբ վերակազմակերպել Հայկական Բանակը։
4. Թշնամին ձգտում է ներշնչել մեզ, որ պատերազմի արդյունքը Հայ ազգի և Պետության դատավճիռն է։ Հետևապես` անհրաժեշտ է մշակել պետության առաջանցիկ զարգացման իրատեսական ծրագիր` աշխարհասփյուռ հայկական ներուժի առավելագույն ներգրավմամբ։
5. Թշնամին փորձում է մեր հանրությանը դարձնել իր տեղեկատվության առաջնահերթ սպառողը։ Հետևապես` անհրաժեշտ է զերծ մնալ թշնամական տեղեկատվության սպառումից և տարածումից։
6. Թշնամին ձգտում է Արցախի հարցի` արդեն լուծված լինելու մասին պատրանք ստեղծել և զրկել մեզ այդ ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնություններից։ Հետևապես` անհրաժեշտ է բազմապատկել Արցախի կարգավիճակի վերաբերյալ դիվանագիտական ջանքերը միջազգային սուբյեկտների հետ։
7. Թշնամին ձգտում է արժեզրկել կոնֆլիկտի կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, հետևապես` մենք պետք է անենք առավելագույնը դրա վերագործարկման ուղղությամբ` հաշվի առնելով նաև առկա նախադրյալները։
8. Չձախողվելու համար մենք պետք է չսպառենք թշնամու` մեզ պարտադրվող օրակարգը և աշխատենք օր ու գիշեր հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ` առաջնորդվելով “ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԴՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ” սկզբունքով։