1503՝ Քրիստափոր Գոլոմպոս յայտնաբերեց Քայմանեան կղզիները:
1612՝ Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացաւ Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ : Անոր յիշատակին շահը կառուցեց Թաժ Մահալ յայտնի դամբարանը:
1844՝ Գանատայի մայրաքաղաքի Քինկսթընէն փոխադրուեցաւ Մոնրէալ:
1851՝ Ծնաւ Խենթը՝ Սամսոն Տէր Պօղոսեանը, հայ ազատագրական շարժման գործիչ, Ռաֆիի համանուն վէպի հերոս Վարդանի նախատիպը:
1866՝ Աւարտեցաւ Առաջին Խաղաղ Ովկիանոսեան պատերազմը:
1877՝ Ռումանիա իր անկախութիւնը յայտարարեց Օսմանեան կայսրութենէն
1913՝ Փորձարկուեցաւ չորս շարժիչով կառուցուած աշխարհի առաջին ինքնաթիռը:
1933՝ Ֆաշիստական Գերմանիայի քանի մը քաղաքներու մէջ կազմակերպուեցաւ ոչ գերմանալեզու գիրքերու զանգուածային հրկիզումը:
1938՝ Ծնաւ ֆրանսացի դերասանուհի Մարինա Վլատին: