1204՝ Խաչակիրները գրաւեցին Կոստանդնուպոլիսը:
1861՝ Սկսաւ ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որ աւարտեցաւ 1865-ին:
1877՝ Սկսաւ ռուս-թրքական պատերազմը:
1933՝ Ծնաւ սպանացի երգչուհի Մոնսերաթ Գափալիէն:
1945՝ Մահացաւ Միացեալ Նահանգներու 32-րդ նախագահ Ֆրանքլին Տելանթ Ռուզվելթը:
1956՝ Ծնաւ ծագումով գուպացի, ամերիկացի դերասան Էնտի Կարսիան:
1961՝ Եուրի Կակարին պատմութեան մէջ առաջին թռիչքը կատարեց Տիեզերքի մէջ:
1995՝ Կազմաւորուեցաւ «Եահու» ընկերութիւնը: