1225՝ Կոստանդին Պայլը իր 13-ամեայ որդին Հեթումը ամուսնացուց Զապել թագուհիի հետ եւ անոր հռչակեց Կիլիկիոյ թագաւոր:
1712՝ Ծնաւ հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ Նովան (Մահացաւ՝ 1795):
1777՝ Հաստատուեցաւ Միացեալ Նահանգներու դրօշին առաջին տարբերակը:
1807՝ Ֆրիտլանտի մէջ, Նափոլիոնի բանակը պարտութեան մատնեց Ռուսիան:
1869՝ Հիմնուեցաւ Պաքուի Հռիփսիմեան օրիորդաց դպրոցը:
1915՝ Երիտթուրքերը զանգուածային կոտորածներ կազմակերպեցին Կարինի մէջ:
1928՝ Ծնաւ Էռնեստօ Չէ Կեւարան, Գուպայի յեղափոխական գործից (Մահացաւ՝ 1967):
1985՝ Կնքուեցաւ Շենկենեան համաձայնութիւնը:
1986՝ Մահացաւ արժանթինցի գրող՝ Խորխէ Լուիս Պորխէսը (Ծնեալ՝ 1899):