1828՝ Մահացաւ սպանացի նկարիչ Ֆրանսիսքօ Կոյան (Ծնեալ՝ 1746):
1844՝ Ծնաւ ֆրանսացի գրող Անատոլ Ֆրանսը (Մահացաւ՝ 1924):
1862՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքին հիւսիսայինները գրաւեցին Նիու Օրլինզը:
1871՝ Պերլինը հռչակուեցաւ գերմանական կայսրութեան մայրաքաղաք:
1889՝ Ծնաւ Չարլի Չափլինը (Մահացաւ՝ 1977):
1945՝ Սկսաւ Պերլինի ճակատամարտը:
1947՝ Ամերիկացի ֆինանսիստ, քաղաքական գործիչ Պեռնար Պարուք շրջանառութեան մէջ դրաւ «Պաղ Պատերազմ» եզրը:
1991՝ Մահացաւ բրիտանացի նշանաւոր բեմադրիչ Տէյվիտ Լինը (Ծնեալ՝ 1908):