1826՝ Լոնտոնի Գովենթ Կարտըն թատրոնին մէջ տեղի ունեցաւ գերմանացի երգահան Գառլ Մարիա ֆոն Վեպէրի Օպերոն օփերային առաջին ելոյթը:
1853՝ Սկսաւ գործել Ասիոյ առաջին երկաթուղագիծը ( Պոմպէյ- Թաննա՝ 36 քլմ.):
1858՝ Ծնաւ հայ նշանաւոր գրող Ալեքսանտր Շիրվանզատէն (Մահացաւ՝ 1935):
1877՝ Ռուս-թրքական պատերազմի ընթացքին, ռուսական զօրքերը զօրավար Արշակ Տէր Ղուկասովի հրամանատարութեամբ ազատագրեցին Պայազէտը:
1906՝ Մեծ երկրաշարժ Սան Ֆրանսիսքոյի մէջ:
1946՝ Դադրեցաւ գործել Ազգերու Լիկան, որուն յաջորդեց ՄԱԿ-ը:
1950՝ Մահացաւ Սերկէյ Խուտիաքովը (Արմենակ Խանփերեանց), Սովետական Միութեան հերոս (Ծնեալ՝ 1902):
1955՝ Մահացաւ Ալպերթ Այնշթայնը (Ծնեալ՝ 1879):
1980՝ Մեր Բրիտանիա ճանաչցաւ Զիմպապուէի անկախութիւնը: