1471՝ Ծնաւ Վերածնունդի ժամանակաշրջանի գերմանացի նշանաւոր նկարիչ Ալպերթ Տիուրէրը (Մահացաւ՝ 1528):
1502՝ Փորթուգալացի ծովագնաց Ժուան Տէ Նովա յայտնաբերեց Սուրբ Հեղինէ կղզին:
1804՝ Բացուեցաւ Փարիզի Փէր Լաշէզ գերեզմանատունը:
1904՝Փարիզի մէջ հիմնուեցաւ ֆութպոլի միջազգային ֆետերասիոնը:
1921՝ Ծնաւ ռուս գիտնական Անտրէ Սախարովը(Մահացաւ՝ 1989):
1945՝ Տեղի ունեցաւ հոլիվուտեան աստղեր Համֆրի Պոկարթի եւ Լորէն Պաքոլի պսակադրութիւնը:
1967՝ Մահացաւ հայ յօրինող, հասարակական գործիչ Բարսէղ Կանաչեանը (Ծնեալ՝ 1885):