1828՝ Ռուսիոյ եւ Պարսկաստանի միջեւ կնքուեցաւ Թուրքմենչայի պայմանագիրը:
1836՝ Ծնաւ ֆրանսացի նշանաւոր երգահան Լէօ Տելիփը (Մահացաւ՝ 1891):
1848՝ Գառլ Մարքս եւ Ֆրետրիխ Էնկելս Լոնտոնի մէջ հրատարակեցին «Կոմունիստական Կուսակցութեան Մանիֆեսթը»:
1852՝ Մահացաւ ռուս նշանաւոր գրող Նիքոլայ Կոկոլը (Ծնեալ՝ 1809):
1893՝ Ծնաւ սպանացի նշանաւոր կիթառահար Անտերս Սեքովիան (Մահացաւ՝ 1987):
1902՝ Մահացաւ հայ պատմաբան Ալեքսանտր Երիցեանը (Ծնեալ՝ 1841):
1944՝ Միսաք Մանուշեան եւ անոր խումբի 21 անդամներ մահապատիժի ենթարկուեցան Փարիզի մէջ: