1558՝ Ֆրանսա գրաւեց եւրոպական ցամաքամասի վրայ գտնուող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ անգլիական Գալէն:
1610՝ Կալիլէօ Կալիլէյ յայտնաբերեց Եուփիթըր մոլորակի շուրջ գտնուղ չորս արբանեակ:
1785՝ Ֆրանսացի Ժան Փիէռ Ֆրանսուա Պլանշար՝ Լա Մանշ նեղուցի վրայ օդապարիկով կատարեց առաջին թռիչքը:
1920՝ Մահացաւ հայ բանաստեղծ, քաղաքական գործիչ Վահան Տէրեանը (Ծնեալ՝ 1885):
1923՝ Ծնաւ հայ երգիչ Նորայր Մնացականեանը (Մահացաւ՝ 1986):
1976՝ Ծնաւ հայ բռնցքամարտիկ Վիք Տարչինեան:
1987՝ Ծնաւ հայ երգչուհի Սիրուշօն:
2011՝ Մահացաւ հայ թարգմանչուհի Անահիտ Պայանտուրը (Ծնեալ՝ 1940):