1717՝ Ծնաւ գերմանացի հնագէտ Իոհան Իոհայիմ Վինկելմանը (Մահացաւ՝ 1768):
1824՝ Այաքուչիի ճակատամարտին, Սպանիոյ դէմ տարած յաղթանակով՝ Փերու ապահովեց իր անկախութիւնը:
1883՝ Ծնաւ գրող, ուսուցիչ եւ մանկավարժ Յակոբ Օշականը (Մահացաւ՝1948):
1904՝ Ծնաւ հայ թատրոնի եւ ֆիլմարուեստի մեծանուն դերասան Արուս Ասրեանը,անուանի բեմադրիչ Վարդան Աճեմեանի կինը( Մահացաւ՝1987 ):
1916՝ Ծնաւ հոլիվուտի մեծանուն դերասաններէն Քըրք Տուկլասը:
1942՝ Առաջին անգամ բեմադրուեցաւ Արամ Խաչատուրեանի «Գայիանէ» պալէն:
1957՝ Մահացաւ հայ թատրոնի մեծ դերասանուհի Ռուզանա Վարդանեանը (Ծնեալ՝ 1898):
1957՝ Մահացաւ ակադեմիկոս Լեւոն Օրբելին (Ծնեալ՝ 1882 ):
1968՝ Ամերիկացի գիտնական, գիւտարար Տուկլաս Էնկըլպըրտ առաջին անգամ ըլլալով ցուցադրեց իր ստեղծած համակարգիչին «Մկնիկ»ը:
1991՝ Երեւանի Քարլ Մարքսի անուան պոլիթեխնիկական ինստիտուտը վերանուանուեցաւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: