1864` Ծնաւ հայ օփերայի երգիչ Ստեփան Եկիզարովը (Մահացաւ՝ 1938):
1880` Տեղի ունեցաւ անկլօ-պորական Պրոնքհորսթփրէյթի նշանաւոր ճակատամարտը:
1934` Մահացաւ վրացահայ արեւելագէտ, լեզուաբան Նիկողայոս Մառը (Ծնեալ՝1864 ):
1946` Տեղի ունեցաւ ամերիկեան «Լայֆ Իզ Պիութիֆուլ» ժապաւէնին անդրանիկ ցուցադրութիւնը:
1968` Մահացաւ ամերիկացի նշանաւոր գրող Ճոն Սթէյնպէքը (Ծնեալ՝ 1902 ):
1988` Ֆրանսական հեռատեսիլը առաջին անգամ ըլլալով սփռեց Շառլ Ազնաւուրի «Քեզ Համար Հայաստան» երգը:
1996` Մահացաւ ամերիկացի աստղագէտ Գառլ Սականը (Ծնեալ՝ 1934):
1999` Փորթուգալ՝ Մաքաու կղզիները յանձնեց Չինաստանին: