1816՝ Ինտիանա դարձաւ Միացեալ Նահանգներու 19-րդ նահանգը:
1843՝ Ծնաւ գերմանացի մանրէաբան , նոպէլեան մրցանակակիր Ռոպերթ Կոխը (Մահացաւ՝ 1910):
1913՝ Ծնաւ ֆրանսացի հռչակաւոր դերասան Ժան Մարէն (Մահացաւ՝ 1998):
1937՝ Գնդակահարուեցաւ Հայկ Բշկեանց ( Գայ), հայ նշանաւոր զինուորական, սովետական բանակի հրամանատարներէն (Ծնեալ՝1887):
1946՝ ՄԱԿ- ի կից ստեղծուեցաւ ԵՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաներու պաշտպանութեան միջազգային կոմիտէն:
1961՝ Ծնաւ հնդիկ ճատրակիստ, աշխարհի նախկին ախոյեան Վիշուանաթան Անանտը:
1994՝ Սկսաւ ռուս- չեչէնական առաջին պատերազմը: