1709՝ Խաղաղական ովկիանոսին մէջ գտնուող Մաս-ա- Թերա անմարդաբնակ կղզիէն փրկեցին նաւաստի Ալեքսանտր Սելքիրին: Վերջինս դարձաւ Տանիէլ Տեֆոյի հանրայայտ «Ռոպինսըն Քրուզօ» վէպին նախատիպը: Այդ կղզին ներկայիս կը կոչուի Ռոպինսըն Քրուզոյի անունով:
1848՝ Աւարտեցաւ ամերիկա- մեքսիքական պատերազմը: Միացեալ Նահանգներ լիակատար յաղթանակ տարաւ Մեքսիքոյի նկատմամբ:
1882՝ Ծնաւ իրլանտացի գրող՝ Ճէյմս Ճոյսը (Մահացաւ՝ 1941):
1885՝ Ծնաւ հայ գրող Կոստան Զարեանը (Մահացաւ՝ 1969):
1905՝ Ծնաւ ամերիկացի փիլիսոփայ Այն Ռանտը (Մահացաւ՝ 1982):
1921՝ Ծնաւ հայ օփերայի երգիչ Միհրան Երկաթը (Մահացաւ՝ 1986):
1943՝ Աւարտեցաւ Սթալինկրատի ճակատամարտը:
1970՝ Մահացաւ անգլիացի փիլիսոփայ, հասարակական գործիչ՝ Պերթրանտ Ռասէլը (Ծնեալ՝ 1872):
1977՝ Ծնաւ գոլոմպիացի երգչուհի Շաքիրան: