1815`Աւարտեցաւ Նափոլիոն Պոնափարթի իշխանութեան Հարիւր Օրը:
1819` Ծնաւ գերմանացի հրեայի ընտանիքէ սերող ֆրանսացի երգահան Ժագ Օֆենպախը ( Մահացաւ՝ 1880):
1863՝ Արեւմտեան Վիրժինիա դարձաւ Միացեալ Նահանգներու 35-րդ նահանգը:
1915՝ Ծնաւ հայ բանաստեղծ, դրամատուրգ, Գուրգէն Բորեանը (Մահացաւ՝ 1971):
1974` Թուրքիա ռազմական գործողութիւններ սկսաւ հիւսիսային Կիպրոսի մէջ:
1985՝ Մահացաւ հայ նշանաւոր պատմաբան Ճոն Կիրակոսեանը (Ծնեալ՝ 1929):
1990` Պերլինը հռչակուեցաւ Գերմանիոյ մայրաքաղաք: