1251՝ Մեմլուքներու եւ Հալէպի էյուպիններու եւ անոնց դաշնակից հայերու միջեւ տեղի ունեցաւ Գահիրէի ճակատամարտը:
1685՝ Ծնաւ գերմանացի երգահան Կէորկ Ֆրիտրիխ Հենտէլը (Մահացաւ՝ 1759):
1878՝ Ծնաւ ռուս նկարիչ, սուփրեմաթիզմի հիմնադիր Քազիմիր Մալեւիչը (Մահացաւ՝ 1935):
1893՝ Ռուտոլֆ Տիզէլ , իր ստեղծած շարժիչը գործածութեան դնելու արտօնագիր ստացաւ:
1944՝ Ծնաւ ռուս հանրածանօթ դերասան Օլէկ Եանքովսքին (Մահացաւ՝ 2009):
1947՝ Ստեղծուեցաւ IS0 սթանտարտացման միջազգային կազմակերպութիւնը:
1987՝ Մահացաւ հայ բանաստեղծ, արձակագիր Վազգէն Օվեանը (Ծնեալ՝ 1932):