1621՝ Երեսնամեայ պատերազմի ժամանակ Նիքոլսպուրկ քաղաքին մէջ կնքուեցաւ զինադադարի համաձայնութիւնը:
1948՝ Ծնաւ ամերիկացի երգչուհի Տոնա Սամըրզը (Մահացաւ՝ 2012):
1968՝ Գերձայնային օդանաւ «Թու-144»ը կատարեց առաջին թռիչքը:
1980՝ Մահացաւ ամերիկացի բեմադրիչ, դերասան, սենարիստ Ռաուլ Ուոլշը (Ծնեալ՝ 1887):
1994՝ Ռուս- չեչենական պատերազմի ընթացին ռուսական բանակը սկսաւ Չեչենիոյ մայրաքաղաք Կրոզնին գրաւելու գործողութեան:
1999՝ Պորիս Ելցին ներկայացուց հրաժարականը: Վլատիմիր Փութին դարձաւ Ռուսիոյ նախագահ:
2009՝ Մահացաւ հայազգի բեմադրիչ Միքայէլ Վարդանովը (Ծնեալ՝ 1937):