1297՝ Հռոմի Պապը Գորսիքա եւ Սարտինիա կղզիները յանձնեց Արակոնի թագաւորին:
1500՝ Փորթուգալացի ծովագնաց Փետրու Գափրալ յայտնաբերեց Պրազիլը:
1581՝Անգլիոյ Էլիզապէթ Ա. թագուհին ասպետի պատուաւոր կոչում շնորհեց նախկին ծովահէն Ֆրենսիս Տրէյքին:
1820՝ Ծնաւ Հայ Առաքելական եկեղեցւոյ 125-րդ կաթողիկոս Խրիմեան Հայրիկը (Վախճանեցաւ՝ 1907):
1949՝ Միացեալ Նահանգներու նախաձեռնութեամբ ստեղծուեցաւ ՆԱԹՕ-ն:
1972՝ ԽՍՀՄ ղեկավարութիւնը մերժեց Նոպէլեան մրցանակ ստանալու նպատակով, Շուէտ մեկնելու անցագիր շնորհել գրող Ալեքսանտր Սոլժենիցինին:
1973՝ Նիւ Եորքի մէջ բացուեցաւ Առեւտուրի Համաշխարհային Կեդրոնը: