Լուսինէ Առաքելյանն ասաց. «Մեր նպատակն է որպեսզի ծնողները հավասար և մրցակցային պայմաններում կարողանան երեխաների համար դպրոց ընտրել»:
Յայտարարողը կրթական գիտութեանց փոխնախարարն է:
* *
*
Արեւելահայերու մէջ կայ «որ» շաղկապի փոխարէն որպէսզի-ի գործածութեան համաճարակ մը, որ յատուկ է ռուսերէնին: Փոխնախարարուհին, ինչպէս կ’երեւի, զերծ չէ այդ համաճարակէն, որուն դէմ կը պայքարի Լեզուի կոմիտէութեան նախագահը:
Տոքթ. Արմենակ Եղիայեան