ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։