Թուրք այլախոհ բանաստեղծ Սերքան Էնգինը «Ermenihaber.am»-ի համար հոդված է գրել «Իսլամը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Էնգինի կարծիքով ցեղասպանությունն իրագործողների համար նման վայրագություններ գործելու հիմք են ծառայել իսլամի գաղափարները:
Հոդվածը ներկայացվում է ստորև.
«Ինչպես Արևմուտքում ասում են հայերի, ասորիների, քաղկեդոնականների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններն իրականում «քրիստոնյաների ցեղասպանություն» էր, որի հակառակ կողմում կանգնած են մուսուլման թուրքերը և քրդերը: Այս ցեղասպանությունների սոցիալական ու խղճի հիմքերը կապված են «գյավուրներին» սպանելու, բռնության ենթարկելու, նրանց ունեցվածքը և հողերը առգրավելու իրավունքի հետ, որն իսլամն արտոնում է մահմեդականներին: Ցեղասպանությունը գործնականորեն իրագործած հատուկ կազմակերպության (teşkilat-ı mahsus) մարդասպանները և թուրքերն ու քրդերը, որոնք իրենց հարևաններին՝ ոչ մահմեդականներին, սպանում, կանանց սեքս-ստրուկ էին դարձնում, ուեցվածքը, տները, խանութները թալանում էին, իրենց ցեղասպանության հրաման տվող, երկիրը ղեկավարող իթթիհադականների (երիտթուրքեր) պես «ազգային գիտակցության» դեռևս չէին հասել: Հետևաբար, հայերի, ասորիների, քաղկեդոնականների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններում ակտիվ դերակատարում ունեցողները, ուրախությամբ ջարդեր իրականացնողները «թուրքական ազգայնականությանը» ծառայողական պարտքը չէին կատարում: Նրանք գյուղացիներ էին, որոնք իրենց ներկայացնում էին ոչ թե «թուրք» կամ «քուրդ», այլ մահմեդական: Առևտուրը և արհեստն էլ ոչ մահմեդականների զբաղմունքն էր, ինչի շնորհիվ էլ նրանց հարստությունը և ունեցվածքը ավելի շատ էր:
Իթթիհադականների՝ կոտորածների հրամանը մի անկրկնելի օրհնություն էր թուրքերի համար, որոնք 2 հազար տարի գոյատևել էին թալանի միջոցով և Անատոլիայում էին միայն կարողացել հողագործութան և անասնապահության անցնել:
Հավատակից թուրք եղբայրների պես քրդերի համար էլ ուրախության ժամանակ էր, քանի որ 1000-ավոր տարիներ տարածաշրջանում գտնվող և թուրքերի պես երկրագործության անասնապահությունից զատ հմտություններ փորձ և պատմական ժառանգություն չունեցող քրդերը կարող էին «գյավուրների» ունեցվածքին տիրանալ:
Մահմեդական թուրքերը և քրդերը բորենու ոհմակների նման առանց խղճի խայթի, անգամ հաճույքով հոշոտում էին ոչ մահմեդականներին, որոնց հետ գրեթե «1000 տարի» եղբայրաբար ապրել էին: Բռնազավթեցին հայերի, ասորիների, քաղկեդոնականների, նեստորականների, պոնտոսցի հույների ունեցվածքը, խանութները, տները: Իսկ կանանց, ըստ իսլամի հրամանի, «ավար», ապրանք համարելով, կամ որպես սեքս-ստրուկ էին շահագործում, կամ որպես աղախին իրենց տներ կամ հարեմներ (կանանոց) էին տանում, կամ էլ ստրուկների շուկաներում վաճառում էին:
Մարդկային արժանապատվությունը սարսափելի կերպով ոտնահարողները խղճի խայթ չէին զգում, հակառակը՝ երջանիկ էին, քանի որ, այս նողկալի արարքները գործելով, ալլահին ավելի արժանի, ավելի լավ հավատացյալ էին դառնում և բարի գործ էին կատարում:
Ալլահից և պետությունից ստացած հրամանով կանանց, փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին: Պետության և «Խաղաղության կրոնի»՝ իսլամի թույլտվությամբ երեխաներին ողջ-ողջ այրում էին, իսկ մարդկանց անգթորեն սպանում: Քանի որ նրանց ալլահը, շատ անգութ էր նրանց հանդեպ, ովքեր իրենց կրոնից չէին»:
Սերքան Էնգին
Ermenihaber.am