Գրող՝ Յարութ Չէրչեան
Պատկերի ձեւաւորում՝ Շաքէ Մանկասարեան
Բազում սէրեր կան աշխարհում,
սիրոյ մասին շատ են երգում,
ես երգում եմ սէր մայրական՝
երկնքի պէս ջինջ ամսահման։
Դու ցաւ ես քաշել
ինձ կեանք շնորհել,
սիրուն քո վարսեր սպիտակ հագել,
քմայք, հաճոյք մտիցդ վանած,
փառք մեծարանք ես անտեսած,
ցոլացել ես սէ՛ր գուրգուրանք՝
անխօս տարել ամէն տանջանք։