Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST) – ի հետ համատեղ կազմակերպում է «ՆերՈւժ» ծրագիրը: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), «Impact Hub Yerevan» ընկերությունը և Հայ-ռուսական համալսարանը:
??️
Ի՞նչ է «ՆերՈւժը»
«ՆերՈւժ» ծրագիրը նախատեսված է սփյուռքում բնակվող հայազգի այն երիտասարդ ձեռներեցների համար, որոնք ցանկություն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:
Մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր`
• 18-35 տարեկան են,
• ազգությամբ հայ են և մշտապես բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, կամ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել վերջին 6 ամսում,
• սթարթափի հիմնադիրը կամ հիմնադիրներից առնվազն մեկը ազգությամբ հայ է, առկա է Հայաստանում կամ Արցախում սթարթափ հիմնելու և բնակություն հաստատելու պատրաստակամություն,
• սթարթափ ծրագրի ոլորտը համապատասխանում է հետևյալ թիրախային ոլորտներին և դրանցից բխող ենթաոլորտներին`
Ø գյուղատնտեսություն,
Ø զբոսաշրջություն,
Ø նորարարական տեխնոլոգիաներ:
Որից հետո
• Ծրագրերի գնահատման հանձնաժողովի կողմից կընտրվեն մինչև հարյուր լավագույն աշխատանքներ, որոնք համապատասխանում են ծրագրի կայքէջում նշված չափանիշներին:
• Ծրագրի մասնակիցները կծանոթանան Հայաստանին և երկրում գործող բիզնես միջավայրին:
• Լավագույն թեկնածուների ընտրությունից հետո յուրաքանչյուր թիմից 2-ական մասնակից 2018թ. դեկտեմբերի 16 – 21-ը կհրավիրվի Դիլիջանի միջազգային դպրոց (UWC)` սթարթափ ծրագրին մասնակցելու նպատակով: ??️
• Սթարթափ ծրագիրը կեզրափակվի «պիթչինգի» փուլով, որի ընթացքում հաղթող ճանաչված մինչև 10 լավագույն թիմ կարժանանա Նորարարության դրամաշնորհների և էկոհամակարգի պարգևների, որոնք նրանց կտրվեն Հայաստան կամ Արցախ տեղափոխվելուց հետո:
Նորարարության դրամաշնորհներն ու էկոհամակարգի պարգևները ներառում են հետևյալը`
• Յուրաքանչյուր հաղթող թիմ Հայաստանի կամ Արցախի հանրապետություններում բնակություն հաստատելուց հետո կստանա դրամաշնորհ` մինչև 15 միլիոն դրամի չափով:
• Նորարարության դրամաշնորհների հաղթողներին կտրվեն նաև էկոհամակարգի պարգևներ, որոնք ներառում են հետևյալը`
Ø իրավական և հարկային անվճար խորհրդատվություն,
Ø անդամակցություն «FAST» սթարթափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ,
Ø «Impat Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, որտեղ հաղթող թիմերին կտրամադրվեն աշխատանքային մասնագիտացված տարածքներ և ռեսուրսներ, ինչպես նաև կանցկացվեն մենթորության դասընթացներ,
Ø մենթորություն և «քոուչինգ» ոլորտի փորձագետների միջոցով,
Ø գործընկեր կազմակերպությունների կողմից մշտական աջակցության ցուցաբերում:
Ինչո՞ւ Հայաստան
• Հայրենիք վերադառնալու և ապրելու հնարավորություն
• Հայաստանում սփյուռքից ժամանած հայերի համար գործարարությամբ զբաղվելու յուրահատուկ հնարավորություն
• ՀՀ կառավարությունից հզոր աջակցություն ստանալու հնարավորություն
• Հայաստան տեղափոխվելու, վերաբնակվելու և հիմնվելու հարցում աջակցություն
• Հայաստանում աշխատանքային տեղերի ստեղծման հնարավորություն
• Երկրում սթարթափ-էկոհամակարգերի զարգացմանն աջակցություն:
Այսպիսով`
եթե դուք ունեք սթարթափ և սփյուռքի ներկայացուցիչ եք, ապա բաց մի՛ թողեք այս հնարավորությունը և ներկայացրե՛ք «ներՈՒժ» ծրագրին մասնակցելու հայտը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ը:
Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքէջը` www.neruzh.am հղումով:
Հարգանքով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն