Վերջերս Ստամբուլում թողարկվել էր հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են:
Ստամբուլահայ երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ երգերը շուտով կհնչեն նաև բեմից: Փետրվարի 18-ին Ստամբուլի Շիշլիի թաղամասի մշակույթի տանը կկայանա երգչուհու մենահամերգը:
Էրլինը նշեց, որ համերգային ծրագրում ներառված երգերի մեծ մասն արևմտահայերեն են, սակայն կհնչեն նաև թուրքերեն և անգլերերն երգեր: «Չնայած նրան, որ մեկնարկը դեռ նոր ենք տվել, սակայն համերգի նկատմամբ հետաքրքրությունը արդեն իսկ մեծ է»,-ասում է երգչուհին:
Հիշեցնենք, որ «Տարիներ վերջ» ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:
Նախորդող հրապարակում ` Ստամբուլահայ երգչուհի. «Երգերս երկու ժողովուրդներին մոտեցնելու առաքելություն ունեն, դրանք ինձանից զորեղ են»: