Սեպտեմբեր 1-ին Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին վրայ` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերու եւ հայկական երկու պետութիւններու անկախութեան համար իրենց կեանքը նուիրաբերած սուրբ նահատակներու, պիտի կատարուի Ճուզեբբէ Վերտիի «Ռեքուիեմ»-ը: Այս մասին կը տեղեկացնեն ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութենէն:
Համերգին պիտի մասնացին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախումբը (գեղ.ղեկավար եւ գլխ. խմբավար Էդուարդ Թօփչեան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ( գեղ.ղեկավար եւ գլխ. խմբավար` Յովհաննէս Չէքիջեան), Արցախի պետական երգչախումբը (գեղ.ղեկավար եւ խմբավար` Նինա Գրիգորեան), «Մռակած» պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար եւ բեմադրիչ` Մարինէ Մեսրոպեան), մենակատարներ` Եանա Սաֆոնովա (սոփրանօ, Ռուսաստան), Վիշնիա Ռատոսաւ (մեցցոյ սոփրանօ, Սերպիա), Ալեքսանդր Չեռնով (թենոր, Ռուսաստան) Նիկոլայ Ուլիւերի (բաս, Իտալիա): Նախագիծի գեղարուեստական ղեկավարն է Լիւպով Գազարնովսգայան:
Նախագիծը կ՝իրականացուի Հայաստանի Հանրապետութեան նախագահի տիկին Ռիթա Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ:
Համերգի սկիզբը` ժամը 20:30-ին: