https://hy.armradio.am –
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է այն հարցին, որ պատերազմի այս փուլում տեղին չէ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը:
«Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ:
Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:
Վստահենք մեր բանակին, մենք անկասկած #Հաղթելուենք»,- գրել է նա: