ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Սիրիլ Ռամապոսայի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի նոր նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառումը հեռարձակվել է News24 հեռուստաընկերությամբ:
Ռամապոսան խորհրդարանականների, բարձրագույն դատավորի, լրագրողների և արտասահմանյան հյուրերի ներկայությամբ երդում է տվել:
Նա ընտրվել է ՀԱՀ-ի նոր նախագահ՝ Ջեյկոբ Զումայի հրաժարականից հետո, խորհրդարանի հատուկ նիստում: