2014թ. հունիսի 2-ինԵվրոպականդատարանիհինգդատավորներիցբաղկացածկազմը որոշում է կայացրելԴողուՓերինչեքնընդդեմՇվեյցարիայիգործիքննությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծպալատընդունելումասին, ինչը, ըստ իրավաբան Վահե Գրիգորյանի, նշանակում է, որ աղմկահարույցայսգործիքննությունը կսկսվի նորից և «այլևսչիանցնիհամատարածլռությանմթնոլորտում», որից նախկինում օգտվել է Թուրքիան: Դեռ նախքան ՄԻԵԴ այս որոշումը Today’s Zaman-ում տեղ գտան վերլուծություններ, որոնց հեղինակները, հիմնվելով ՄԻԵԴ դեկտեմբերյան որոշման վրա, շարունակում են Հայոց ցեղասպանության հարցում պետության ժխտողական քաղաքականությունը: Վերլուծություններից մեկի հեղինակը՝ իրավագետ Հալիլ Գյոքսանը, Հայոց ցեղասպանության հարցը դիտարկում է իրավական տեսանկյունից, հղում անում ՓերինչեքնընդդեմՇվեյցարիայիգործով ՄԻԵԴ դեկտեմբերյան որոշմանը ու հանգում եզրակացության, որ, ըստ էության, «այն, ինչ եղել է 1915-ին, դժվար է ցեղասպանություն որակել»: Մեկ այլ հեղինակ՝ նախկին դեսպան և արտգործնախարարի նախկին տեղակալ Շուքրու Էլեքդաղը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլյան ցավակցական ուղերձին, Հայաստանին խորհուրդ է տալիս կառուցողական մոտեցում ցուցաբերել Էրդողանի առաջարկին: Գյոքսանի և Էլեքդաղի հոդվածներից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:
Ցեղասպանություն, Հայաստան և Թուրքիա. որոշ իրավական դիտարկումներ
«Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող բացարձակապես պաշտպանել մեկ դար առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածի և որևէ ասպեկտ: Այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելը նախևառաջ իրավական հարց է»,- գրել է միջազգային իրավունքի մասնագետ Հալիլ Գյոքսանը: Նա դիտարկում է հարցը մի քանի ասպեկտով, այդ թվում՝ Փերինչեքի գործով Շվեյցարիայի գերագույն դատարանի (TF) որշման, Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման, գործողությունը իրավական տեսանկյունից որպես ցեղասպանություն որակելու տեսանկյուններից:
«Շվեյցարիայի գերագույն դատարաը հայտարարել է, որ «անհրաժեշտ է տեսնել, թե արդյոք միջազգային համայնքում կա համաձայնություն (կոնսենսուս) 1915-ի դեպքերը որպես «ցեղասպանություն» որակելու համար, ճիշտ այնպես, ինչպես կա համաձայնություն Հոլոքոստի հարցում: Այս հարցում դատարանն ընդգծում է համաձայնության առկայությունը՝ 1915-1917թթ. վայրագությունները որպես ցեղասպանություն որակելու հարցում և բերում բազմաթիվ փաստարկներ»,- գրում է Գյոքսանը ու նշում, որ ՄԻԵԴ-ի պնդմամբ՝ այս տեսանկյունից բավական դժվար է խոսել «ընդհանուր համաձայնության» մասին, քանի որ աշխարհի ավելի քան 190 պետություններից միայն 20-ն են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Որոշ դեպքերում, ինչպես նաև՝ Շվեյցարիայի դեպքում, ճանաչումը եղել է նույնիսկ ոչ թե պետությունների կառավարությունների, այլ խորհրդարանի կամ դրա մեկ պալատի կողմից»,- գրել է իրավագետը՝ վկայակոչելով ՄԻԵԴ-ին, որն ընդգծել է, որ «կասկած է հարուցում այն փաստը, որ կարող է լինել «ընդհանուր համաձայնություն» այնպիսի իրադարձությունների հարցում, ինչպիսիք քննարկման առարկա են տվյալ դեպքում, քանի որ պատմական հետազոտությունն ինքնին հակասական և վիճահարույց է»:
Հայոց ցեղասպանությանն անդրադառնալով իրավական տեսանկյունից և 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ի համատեքստում՝ Գյոքսանը պնդում է, որ «տրամաբանական չի թվում, որ տեղահանության նման միջոցը կարող էր օգտագործվել որևէ խմբի (ազգային, կրոնական, ռասսայական) բնաջնջման համար»:
Հալիլ Գյոքսանը, եզրափակելով իր հոդվածը և անելով վերոհիշյալ դիտարկումները, նշում է, որ «այդ ամենն անշուշտ չի խանգարում և չպետք է խանգարի, որ Թուրքիան հայ ժողովրդի հետ մերձեցմանն ու հաշտեցմանը ուղղված նախաձեռնություններ սկսի»:
«2015-ը կարող է նման քայլի հնարավորություն դառնալ, և հուսով ենք՝ հենց դա էր Թուրքիայի վարչապետի մտքում»,- եզրափակել է իրավագետը:
Հայաստանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի Էրդողանի առաջարկին
«Ես հավատում եմ, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձը «հայկական հարցի վերաբերյալ», արտացոլում է ռացիոնալ, մարդկային, խաղաղությանն ու հաշտեցմանը միտված մոտեցում»,- գրել է նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարի նախկին տեղակալ և Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Շուքրու Էլեքդաղը:
«Այն վկայում է, որ Թուրքիան չի թաքցնում ճշմարտությունն ու չի վախենում իր անցյալին առերեսվելուց: Դա ակնհայտ էր Էրդողանի խոսքերում»,- նշել է Էլեքդաղը:
«Ամբողջ հայտարարության ֆունկցիոնալ կողմն այն է, որ կողմերի միջև բաղձալի խաղաղության ու հաշտեցման համար պայմանները ստեղծված են: Այդ պայմաններն են կողմերի կողմից պատմական համատեղ հանձնաժողովի հիմնումը՝ 1915թ. փաստերը բացահայտելու համար: Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը, որը հերքում է Հայոց ցեղասպանության հարցում «ընդհանուր համաձայնության առկայությունը» և ամրագրում է, որ դա հակասական հարց է, Անկարային թույլ է տալիս հանդես գալ Երևանի հետ խաղաղության խիզախ նախաձեռնությամբ»,- գրել է թուրք դիվանագետը:
Նա նաև անդրադառնում է Շվեյցարիայի մարտի 11-ի հայտարարությանը՝ Դողու Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին:
«Շվեյցարիան որոշել է բողոքարկել Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը: Շվեյցարիայի Արդարադատության դաշնային գրասենյակը 2014թ. մարտի 11-ին հայտարարել է, որ դիմելու է ՄԻԵԴ Մեծ պալատ՝ դատավճիռը վերանայելու նպատակով: Այդուհանդերձ, վերանայման հայցը բավական թույլ է, քանի որ չի առաջարկում նոր փաստեր կամ փաստարկներ: Ավելին՝ իսկապես քիչ հավանական է, որ Մեծ պալատը կկարողանա կասկածի տակ դնել վերոնշյալ երեք փաստարկները, որոնց վրա հիմնված է դատավճիռը,- գրել է Էլեքդաղը և այնուհետև Հայաստանին ողջամտության կոչ արել,- Հայաստանը պետք է դրականորեն վերաբերվի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը՝ հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերելու համար այնտեղից, որտեղ դրանք խցանված են 99 տարի: Մինչև դա տեղի չունենա, անհնար կլինի հայերին ազատել զոհի կարգավիճակից, իսկ թուրքերին՝ անարդար կերպով համաշխարհային զրպարտանքի թիրախը լինելուց»:
Ստելլա Մեհրաբեկյան