Շիզոֆրենիա բառը կը նշանակէ ճիւղաւորում, մարդու մը մէջ նստած է մի քանի մարդ: Հայ քաղաքական դաշտում ժամ առ ժամ աճում է այս ահաւոր հիւանդութեամբ տառապողներու թիւը, որոնք՝ իրենք ծաղրանքի առարկայ դառնալով, ծաղր ու ծանակի են ենթարկում ժողովուրդին, հասցնելով նրան հիասթափութեան դուռը:
Այս փորձանքները, մի օր կուսակցութիւն են կազմաքանդում, մի օր «շինում», մի օր օրինաց են, միւս օրը հանրապետական, մի օր սատարում են, միւս օրը յետոյք խաղացնում, մի օր դիմում են Սահմանադրական Դատարան, միւս օրը ետ վերցնում, մէկ «ընդդիմադիր» են, մէկ էլ դառնում են «կլիենտ»:
Շիզոֆրենիան ահաւոր հիւանդութիւն է, դրանով տառապող մարդը մեծ ցաւ է պատճառում իր հարազատներին ու իր շրջապատին, իսկ ահա, երբ այդ աղէտը սկսում է մասսայական տարածում ստանալ քաղաքական դաշտում, ապա դրա դիմացը չառնելու դէպքում, այն կարող է վերաճել՝ համազգային շիզոֆրենիայի եւ մի ազգի մէջ կարող են ճիւղաւորուել մի քանի «ժողովուրդներ»…