Քիչ առաջ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին:
«Օրակարգ»-ի փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Բաժին է տեղափոխվել նաեւ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյան: ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաեւ մի քանի տոպրակ, որոնց մեջ զենք է եղել: