Հայ Պատանիները Աստղագիտութեան Միջազգային Ողիմպիականէն Երկու Տասնեակ Մետալներով Կը Վերադառնան

0
171

Հայաստանի աստղագէտներու ողիմպիական խումբի ներկայացուցիչները 2012 թուականին բազմաթիւ յաջողութիւններ արձանագրած են: Այս մասին՝ ըստ «Արմենփրես»-ին Հոկտեմբեր 26-ին լրագրողներու հետ հանդիպումի ընթացքին նշած է Հայաստանի ողիմպիական խումբի ղեկավար Մարիէտա Կիւլզատեանը: «2012 թուականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիատաներում մեր թիմն արժանացել է 1 ոսկէ, 2 արծաթէ եւ 16 պրոնզէ մետալների»,-ըսած է ան:

Կիւլզատեան, անդրադառնալով Հոկտեմբեր 16-24 Քորէայի մէջ տեղի ունեցած միջազգային աստղագիտութեան 17-րդ ողիմպիականին, նշած է, որ Հայաստանը ողիմպիականին կը մասնակցէր արդէն 13-րդ անգամ: «Ընդհանուր առմամբ` նուաճած ենք 7 ոսկէ մետալ»,- ըսած է ան:
Հայաստանի աստղագէտներու ողիմպիական խումբի ղեկավարին խօսքով` աստղագիտութեան ողիմպիականի մասնակիցները գիտական հիմքի կարիք ունին:

«Աստղագիտութիւնը Հայաստանում այնքան էլ լաւ վիճակում չէ: Միջազգային մրցոյթներում մեր աշակերտները մրցում են այն երկրների մասնակիցների հետ, որտեղ աստղագիտութեանը բաւական մեծ ուշադրութիւն է դարձւում»,-ըսած է ան:

Քորէայի մէջ կայացած աստղագիտութեան մրցոյթին Հայաստանի ներկայացուցիչ, պրոնզէ մետալ նուաճած Սիրանոյշ Պապախաեան Հայաստանը ներկայացնող առաջին աղջիկ մասնակիցն էր:

«Օլիմպիադայի ընթացքում մենք ծանօթացել ենք տարբեր երկրների առաջատար աստղագէտների հետ եւ ամեն ինչ արել ենք` Հայաստանի պատիւը բարձր պահելու համար»,-ըսած է ան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here