Մարդահամարի Նախնական Արդիւնքներով՝ Հայաստանի Մէջ Բնակչութիւնը Նուազած Է

0
131

Հայաստանի Հանրապետութեան մէջ 12-21 Հոկտեմբեր 2011 թուականին իրականացուած հերթական մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքներու առաջին փուլը աւարտած է: Այս մասին՝ ըստ «Արմէնփրես»-ին՝ Հոկտեմբեր 31-ին հրաւիրուած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Գույումճեանը:

«Մարդահամարի դաշտային աշխատանքերի աւարտից յետոյ իրականացուել են ծածկագրման եւ մուտքագրման աշխատքաներ: Առաջիկայում կայ նաեւ տրամաբանական հսկման ծրագրի մշակման նախագիծ, որն իր մէջ պիտի ներառի անհրաժեշտ պատասխաններ բոլոր բնութագրիչների համար»,-ըսած է Գույումճեան` շեշտելով, որ 2011-ի մարդահամարին 2 միլիոն 871 հազար 771 մարդ հաշուառուած է:

«2011-ի մարդահամարի նախնական տուեալների համաձայն 2001-ի համեմատութեամբ, որի ժամանակ հաշուառուած էր 3 002 594 մարդ, առկայ բնակչութեան թուաքանակի ցուցանիշը նուազել է 130 823 մարդով, իսկ մշտական բնակչութիւնը` 194 157 մարդով: Մարդահամար անցկացնելու մեթոդաբանական հիմքը խարխսուած է եղել ՄԱԿ-ի մարդահամար անցկացնելու մեթոդաբանութեան վրայ»,-յայտարարած է Կարինէ Գույումճեան` աւելցնելով, որ ըստ 2011-ի մարդահամարի նախնական արդիւքներուն՝ ՀՀ մշտական բնակչութեան 36.7% -ը կը կազմէ գիւղական բնակչութիւնը: Քաղաքային բնակչութիւնը կը կազմէ 63.3 %-ը, որուն գերակշիռ մասը Երեւանի մէջ է:

Քաղաքային բնակչութեան թուաքանակի ցուցանիշը` 2001-ի համեմատ նուազած է 154 866 մարդով կամ 7.5 %-ով, իսկ գիւղական բնակչութիւնը` 39 291-ով կամ 3.4 %-ով:

Հայաստանի 2011-ի մարդահամարին վերջնական արդիւնքներուն հրապարակումը նախատեսուած է 2013 թուականին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here