Գերմանիա 150 Միլիոն Եուրոյի Օժանդակութիւն Կը Խոստանայ Հայաստանին

0
136

Գերմանիա 15 միլիոն եուրոյի վարկ պիտի տրամադրէ Հայաստանին` Կայուն տնտեսական զարգացման ծրագրի եւ 75 միլիոն եուրօ` Հայաստան-Վրաստան բարձր յաճախականութեամբ (վոլթ)ով ելեկտրահաղորդման գիծի ենթակայաններու կառուցման համար:

Հայաստանի ելեւմտական  նախարար Վաչէ Գաբրիէլեանի տեղեկացմամբ` 40 միլիոն եուրօ ալ պիտի տրամադրուի վերականգնուող ուժանիւթի զարգացման ծրագրի երրորդ փուլի իրականացման, 18.5 միլիոն եւրօ` Ախուրեան գետի ջրային աղբիւրներու կառավարման համար:

“Պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել Նոյեմբերի 14-ից 15-ը տեղի են ունեցած Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցութեան հայ-գերմանական միջակառավարական յանձնաժողովի հերթական բանակցութիւնների շրջանակներում”,- ըսաւ նախարարը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here