Մշակութային Գործիչներու Անհատականութիւնները Թոյլ Չեն Տար, Որ Անոնք Համախմբուին. Յասմիկ Պօղոսեանի հարցազրոյցը

0
177
Մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Armenpress-ի հարցազրոյցը ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի հետ:

– Տիկի’ն Պօղոսեան, ինչպէ՞ս կը գնահատէք 2012 թուականը մշակութային ոլորտի համար: Ինչ ձեռքբերումներ եւ բացթողումներ եղան:

Իմ կարծիքով, սա ամէնից բարդ հարցն է, քանի որ ես ձեռքբերում բառի տակ ենթադրում եմ, որ խօսողը չպէտք է ես լինեմ, իսկ ահա բացթողումների մասին կը խօսեմ աւելի հեշտ: Տարին անցաւ գրատպութեան «շնչիէ ներքոյ, եւ բոլոր ծրագրերը դիտարկւում էին հիմնականում այդ տեսանկիւնից: Երբ պատրաստւում էի հարցազրոյցի, ես թերթեցի յոբելեանական ծրագրում տեղ գտած միջոցառումների ցանկը, եւ կարող եմ ասել, որ նախատեսուած միջոցառումներից չի իրականացել միայն մի գիտաժողով, մէկ մանկական ծրագիր, որը փոխարինուել է երկու այլ ծրագրերով, եւ ըստ էութեան, դեռ պատրաստ չէ մարզերի գրախանութների ցանցը: Մարզերի պարագայում պէտք էր յատկացնել յատուկ նպատակային տեղեր, որպէսզի լինեն ներդրումային ծրագրեր, իսկ ներդրողներն արդէն գտնուել են եւ սպասում են կառավարութեան համապատասխան որոշման:

Ծրագիրը ոչ միայն կատարուած, այլեւ գերակատարուած է, իսկ ահա արդիւնքը ինքներս մեր մէջ պէտք է զգանք: Շատ հարցերում մենք ձեռքբերում արձանագրեցինք. դաշտի ակտիւացումը բերեց անհրաժեշտութիւն խնդիրների հանդէպ աւելի ուշադիր եւ պահանջկոտ լինելուն: Իսկ եթէ կայ դժգոհութիւն, ապա կարելի է փաստել, որ ստեղծուել է մրցակցութիւն, հետաքրքրութիւն:

– “Երեւանը` գիրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագիրը ժամանակակից գրողի առջեւ ի՞նչ դռներ բացաւ:

Ծրագիրն իսկապէս լաւ հնարաւորութիւն տուեց գրողին «տպագրուելուէ, որովհետեւ բացի պետպատուերի տեղերից հրատարակիչներն իրենց միջոցներով մեծ քանակութեամբ գրքեր տպագրեցին: Գրողին տրուեց հնարաւորութիւն հանգիստ յայտնուելու միջազգային հետաքրքրութեան շրջանակներում, քանի որ կազմակերպուած միջազգային գիտաժողովները, համաժողովները, ցանցային ծրագրերն այդ նպատակն ունէին. Բլոր ծրագրերի գլխաւոր դերակաատարները գրողներն էին: Եթէ նրանք կարողացան օգտուել ընձեռուած այդ հնարաւորութիւնից, շատ լաւ է, եթէ ոչ` չկարողացան: Մեծ թուով գրականութիւն թարգմանուեց տարբեր լեզուներով: Մեզ դեռ ժամանակ է պէտք, որպէսզի յարմարուենք արտաքին աշխարհի հետ ակտիւ շփումների մէջ մտնելուն: Երկար տարիների շրջափակումը բացի ֆիզիկականից նաեւ հոգեւոր էր: Շփումների սահմանափակ քանակն ի վերջոյ դժուարութիւն ստեղծեց այսօրուայ ստեղծագործողի համար:

-Յաջորդ` 2013 թուականի համար ի՞նչ ընելիքներ նախանշուած են, որո՞նք պիտի ըլլան առաջնահերթութիւնները:

2013 թուականի համար առաջնային անելիքներից մէկը պէտք է լինի «գրադարանի մասին” օրէնքը յստակ կիրառման մէջ դնելու անհրաժեշտութիւնը: Սա շատ կարեւոր օրէնք է, որը հնարաւորութիւն կը տայ այն գրադարաններին, որոնք ունեն համապատասխան ֆոնդեր եւ կարողութիւններ, միաւորուել մի ցանցի մէջ եւ ստանալ պետական աջակցութիւն: Յաջորդ առաջնահերթութիւնը վերաբերում է վերջերս ընդունուած մշակութային կրթութեան եւ գեղագիտական դաստիարակութեան ազգային ծրագրին: Ծրագրի հիմնական իմաստն այն է, որ ուսումնասիրուել են կրթական տարբեր մակարդակների ծրագրեր` սկսած նախադպրոցականից մինչեւ բուհական: Փորձել ենք բացայայտել մշակութային տարրի պակասը, անբաւարարութիւնը, ընդհանուր պատկերը: Ընդունուած ծրագիրը նախատեսում է նախադպրոցական տարիքի համար ուսումնամեթոդական ծրագրերի մշակում, դպրոցականի պարագայում` 4-9-րդ դասարանի համար ազգային երգի ու պարի դասաւանդում: Իսկ ահա աւագ դպրոցի երեխաներին էլ կ’ուսուցանուի համաշխարհային մշակոյթ:

-Իւրաքանչիւր տարի կ’ընտրուի առարկայ մը, եւ քայլեր կը ձեռնարկուին զայն հանրահռչակելու ուղղութեամբ:

Նախորդիւ դա խաչքարն էր, այնուհետեւ գիրքը, իսկ ա՞յս տարի: Կարեւոր ուղղութիւն է նաեւ մշակութային ժառանգութեան հանրահռչակումը, որտեղ իւրաքանչիւր տարի մի բան թիրախաւորում ենք: Մենք թիրախաւորեցինք խաչքարը, գիրքը, իսկ ահա միւս տարի դա կը լինի գորգը: Արդէն պատրաստ է, եւ մենք յաջորդ տարում կը բացենք գորգերի մշտական ցուցադրութիւն Հայաստանի պատմութեան թանգարանում: Դրան կից տպագրուել է գորգերի ցուցադրութեան կատալոգը: Արդէն ստեղծուել է եւ կը ներկայացուի գորգերի վիրտուալ թանգարանը: Նախատեսւում է նաեւ ֆիլմ նկարահանել հայկական գորգերի մասին եւ վերահրատարակել գերմանացի մի հետազօտողի ալբոմ-աշխատութիւն` հայկական գորգի մասին: Մայր Աթոռի հետ կ’անցկացուի նաեւ գիտաժողով այդ թեմայով:

-Եթէ հաւատանք ամանորեայ հրաշքի զօրութեանը, ապա ի՞նչ հրաշք կը ցանկայիք ըլլար մշակութային ոլորտին մէջ: Գուցէ կը ցանկայիք, որ քիչ մը համախմբուած ըլլային մշակութային գործիչները:

Մշակութային գործիչները չեն կարող համախմբուած լինել, նրանց անհատականութիւնները դա թոյլ չի տալիս: Բայց ես շատ կը ցանկանայի, որ նրանք աւելի հանգիստ պայմաններում ստեղծագործէին: Սոցիալապէս աւելի ապահովուած լինէին, թէեւ դա էլ է հարց. դա օգնում է աւելի լաւ ստեղծագործելուն, թէ` հակառակը: Ցանկանում եմ, որ արուեստագէտները կենցաղային հոգսերից ձերբազատուած լինէին եւ կենտրոնանային միայն ստեղծագործական աշխատանքի վրայ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here