ՀՀ Վարչապետի Շնորհաւորական Խօսքը Ամանորի ու Սուրբ Ծնունդի Առիթով

0
105

Վարչապետ Տիգրան Սարգսեանը շնորհաւորած է Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով: Շնորհաւորական ուղերձի մէջ մասնաւորապէս կ’ըսուի.

«Սիրելի հայրենակիցներ,

2012 թուականը կը մօտենում է աւարտին, եւ մենք պատրաստւում ենք դիմաւորել 2013 թուականը: Անցնող տարին լի էր բազմաթիւ յիշարժան իրադարձութիւններով: Հայաստանում տարիներ առաջ մեր կողմից նախաձեռնած փոփոխութուններն այսօր տալիս են դրական արդիւնքներ:

Տարին ամփոփում ենք նախագահի կողմից նպատակադրուած 7 տոկոս տնտեսական աճով, պետական բիւջէի ամբողջական կատարումով, ցածր գնաճի պայամաններում:

Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս ունենք բազմաթիւ չլուծուած խնդիրներ, որոնց լուծումները տալիս ենք միասին` լսելով ձեր կարծիքները, ընդունելով արդարացի քննադատութիւնը, դրսեւորելով քաղաքական կամք մեր համոզմունքներն իրականութիւն դարձնելու ճանապարհին:

Իրականացուող քաղաքականութիւնը միտուած է տնտեսութեան զարգացման միջոցով որակեալ աշխատատեղերի ստեղծմանը, բարեկեցիկ եւ առողջ կեանքի համար միջավայրի ձեւաւորմանը, որպէսզի մեր քաղաքացիները չմտածեն հայրենիքը լքելու եւ այլ երկրներում աշխատանք փնտրելու մասին:

Սիրելի հայրենակիցնէր, Շնորհաւորում եմ իւրաքանչիւր հայ ընտանիքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ 2013 թուականը մեր ժողովրդի համար լինի առաջընթացի եւ զարգացման տարի, որպէսզի մեր երկրում խաղաղութիւն լինի, մեր ընտանիքներում` անսահման սէր եւ ջերմութիւն:Վստահ եմ, որ բոլոր ապագայ ձեռքբերումները կախուած են նախ եւ առաջ մեզանից, մեր լաւատեսութիւնից, հաւատից դէպի ապագան:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստուած մեզ բոլորիս պահապան»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here