ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

0
166

                              –         Անգլիոյ ազգային խումբի եւ  Չելսիի միջնապահ  Ֆրանք Լամփարտ  հաւանութիւն կու տայ  միանալու  Լոս Անճելըս  Կալաքսի  ակումբին: –        Թէօ  Ուոլքոթ  նոր պայմանագրութիւն մը կը ստորագրէ  Արսենալի հետ:

–         Մարիա Շարափովա դուրս  ձգեց  Վինըս Ուիլիըմզը՝ Աւստրալիոյ  թենիսի միջազգային մրցաշարքէն  :

–        Պրազիլիացի  Ֆութպոլիստ Քաքա լքեց Ռէալ Մատրիտը եւ վերամիացաւ Ա.Սէ. Միլանին:

–          Պարչելոնայի բերդապահ  Վալտէզ կը մերժէ    վերանորոգել իր պայմանագրութիւնը սպանական ակումբին հետ:

 –         Լիվըրփուլ կը  փորձէ  ձեռք  բերել հոլանտացի միջնապահ  Ուեսլի  Սնայտըրը:

–         11-ամեայ սուրիահայ,  Սերլի Մուշեղեան դարձած է Հայաստանի   լողի պատանեկան  առաջնութեան ախոյեան:

–         Ռոժէ Ֆետերէր հասաւ  Աւստրալիոյ  Թենիսի միջազգային  մրցաշարքին երրորդ հանգրուանը:

–         Հայաստանի ֆութպոլի հաւաքականը ՖԻՖԱ-յի նոր դասաւորման մէջ կը գրաւէ  75-րդ դիրքը:

–         Ռայըն Կիկզ մէկ տարեշրջան եւս պիտի կրէ Մանչեսթըր Եունայթըտի շապիկը:

–         Անգլիոյ ֆութպոլի ֆետերասիոնը դարձաւ 150 տարեկան:

–         Ֆորմիւլա 1   ինքնաշարժներու աշխարհի ախոյեանութեան մրցումներուն մասնակից  Ֆեռարի ընկերութիւնը  1 Փետրուարին  պիտի  ներկայացնէ իր նոր ինքնաշարժը:

–         Փեփէ Կուարտիոլա    երեք տարուան  պայմանագրութիւն մը կնքեց Պայերն Միւնիխի հետ:

–         28-ամեայ Լըպրոն   Ճէյմս դարձաւ  NBA-ի մէջ  20 հազար կէտ նշանակող ամենաերիտասարդ  պասքեթպոլիստը:  Ճէյմս՝  20 հազար կէտ նշանակող 38-րդ  մարզիկն է  NBA-ի մէջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here