Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Հաւաքականի Կազմը

0
269

Հայաստանի ֆութպոլի  հաւաքականը 5 Փետրուարին բարեկամական  միջազգային  մրցում մը  պիտի  ունենայ  Լիւքսեմպուրկի դէմ։
Հանդիպումը տեղի պիտի ունենայ Ֆրանսայի Վալանս քաղաքին «Ժորժ Փոմփիտու» մարզադաշտին մէջ:
Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը հրապարակած է հաւաքականի կազմը. Բերդապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Տինամօ», Ռուսիա), Գէորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արսէն Բեգլարեան («Գանձասար»), պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանեան  («ԲՄԱՅ-Էներկիա», Ռուսիա), Վալերի Ալեքսանեան («Սանաթ Նաֆթ», Իրան),  Հրայր Մկոյեան (առանց ակումբ), Արտիոմ Խաչատուրով («Շերիֆ», Մոլտովա), Կամօ Յովհաննիսեան («Փիւնիկ»), Յովհաննէս Համբարձումեան («Բանանց»), Տարօն Ոսկանեան («Փիւնիկ»), Արտակ Եդիգարեան («Փիւնիկ»), կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարեան, («Շախտիոր», Ուքրաինա), Կարլեն Մկրտչեան («Մետալուրկ», Տոնեցկ, Ուքրանիա), Կարէն Մուրատեան («Շիրակ»), Արթուր Եդիգարեան («Հովերլա», Ուքրանիա), Արաս Օզբիլիս («Կուբան», Ռուսիա), Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսիա), Գէորգ Ղազարեան («Մետալուրկ», Դոնեցկ, Ուքրանիա), Նորայր Ասլանեան («Էմմեն», Հոլանտա), յարձակողներ՝ Էդգար Մանուչարեան («Ուրալ», Ռուսիա), Միխաիլ Մարկոսով («Ուֆա», Ռուսիա), Արթուր Սարկիսով («Վոլկա», Ռուսիա)։
Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչը աւելցուց, որ վնասուածքներու պատճառով այս հաւաքին չեն հրաւիրուած Դաւիթ Մանոյեանը, Մասիս Ոսկանեանը եւ Լեւոն Հայրապետեանը, իսկ Եուրա Մովսիսեանը տակաւին ապաքինման հանգրուանի մէջ է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here