ԱՀԱԶԱՆԳ.ԱՐԹՆԱՑԵ’Ք ՀԱՅԵՐ.

0
220

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՕՐՀԱՍԱԿԱՆ ՎԻճԱԿԻ ՄԵՋ…
Բոլոր նրանց, ում համար թանկ է մեր հայրենիքի վաղվա օրը, նրա բարգավաճումն ու հարատևումը, եկեք դառնանք մի բռունցք ու պայքարենք. թույլ չտանք, որ ապաշնորհ իշխանությունների վարած ապազգային գործունեության պատճառով կործանվի համայն հայության հույսի օազիս Հայաստանը:
Սփյուռքի ու Հայաստանի մեր Հայրենակիցներ ձեր ակտիվությամբ միայն հնարավոր կլինի մեր երկիրը փրկել անդառնալի կործանումից. ազատվել տիրող օլիգարխիկ իշխանություններից, Երկրում ստեղծել իրավական պետություն, պայքարել կոռուպցիայի ու ամենաթողության դեմ. և ամենակարևորը, որի հրամայականն է այսօր դրված.
Կանխել աննախադեպ չափերի հասնող աղքատությունը, արտագաղթը …
Եթե մենք միասին լինենք սարեր շուռ կտանք, ինչպես 88-ի համազգային զարթոնքի ժամանակ: ՈՒրեմն եկեք արթնանանք լեթարգիական քնից, սթափ նայենք իրավիճակին.
ՈՒրեմն եկեք միասնաբար պայքարենք ու մոբլիզացնենք մեր բոլոր ուժերը և հասնենք նրան, որ
սփյուռքում հայտնված ՀՀ քաղաքացիներիս ձայները չկորչեն: Այս է հավանական այն տարբերակը, որ շատ, թե քիչ հնարավորություն կտա սփյուռքում հայտնված ՀՀ քաղաքացիներին օգտվելու սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իր իրավունքից, որպեսզի սփյուռքի ձայները չգողացվեն , որպեսզի նախագահական այս ընտրություններին նորից խաբված դուրս չգանք ու մեզ հիմարի տեղ չդնեն : Պայքարենք, որ օրենքը Հայաստանում չմնա թղթի վրա, որպեսզի սփյուռքը նույնպես ներգրավված լինի հայրենիքում ընթացող բոլոր գործընթացներին, ու իր ակտիվ մասնակցությունն ունենա մեր հայրենիքի փրկության սուրբ գործին, հանել հայրենիքը այս ծայրահեղ վիճակից, այսօր այս հրամայականն է դրված ողջ հայ ազգի վրա: Իշխանությունների ձախողումները, ապազգային քաղաքականությունը թե’ արտաքին, թե’ ներքին ասպարեզում մեր երկիրը կանգնեցրել են անդունդի եզրին: Չպետք է թույլ տանք, որ նորից իշխանությունները վերարտադրվեն. մենք դա պետք է անենք ազգովի. ակտիվ մասնակցելով ընտրություններին ու մերժելով, Ո’Չ ասելով այս իշխանություններին: Մեր անտարբերությունը, լռությունը, կրավորական կեցվածքը, հարմարվողականությունը կործանարար հետևանքների առաջ կկանգնեցնի մեր Հայրենիքը:
Սերժ Սարգսյանի նախագահման հինգ տարինը ապացուցեցին, որ նա ոչ միայն տնտեսապես քայքայեց երկիրը, այլև նա ձախողեց նաև մեր ազգային խնդիրները. նա պարտվեց նաև արտաքին դիվանագիտության ասպարեզում. իր տղայական քայլով, “Ֆուտբոլային դիվանագիտությամբ”, սիրախաղով տարվելով Թուրքիայի հետ, նա փակուղի մտցրեց մեր պահանջատիրության հարցը, Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը… Իսկ ազգային հարցերում ձախողած նախագահն իրավունք չունի նորից բազմելու Հայոց գահին:
Սթափության կոչ եմ անում. ապացուցենք, որ կարող ենք համախմբվել, բռունցք դառնալ ու տնօրինել հայրենիքի վաղվա օրը…
Ի’ ԳՈՐԾ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ…

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here