ԱՐԱ ՊԱՊԵԱՆ. ԻՐԱՒԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՅԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ՊԻՏԻ ՈՐԱԿՈՒԻ ԻՐԱՒԱԿԱՆ ԵԶՐՈՎ, ԱՅՆ Է՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՒԻՆ

0
136

Հայերի համար իսկապես «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» հասկացությունները նույնն են, բայց մենք ուզում ենք ցեղասպանության միջազգային ճանաչում ոչ թե այն բանի համար, որ դա զուտ պատմական իրողության ճանաչում պիտի լինի, այլ որպեսզի այն իրավական գնահատական ստանա: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե մեզ համար «ցեղասպանություն» և «եղեռն» բառերը նույնն են:

«Իրավական գնահատական ստանալու համար հանցագործությունը պիտի որակվի իրավական տերմինով: Այն է՝ ցեղասպանություն: Հակառակ դեպքում «Մեծ եղեռնը» կարող է մեկնաբանվել որպես ինչ-որ մի պատմական իրադարձության նկարագրական անվանում: Հետևաբար, «Մեծ եղեռնը» մեզ համար ցեղասպանություն է, բայց աշխարհի համար ցեղասպանություն չէ»,- նշեց Պապյանը:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը երկու անգամ օգտագործել է «ցեղապսանություն» բառը, իսկ ամերիկյան կառավարությունը 1951 թվականին գրավոր հայտարարությամբ առաջինն աշխարհում հայերի դեմ կատարված կոտորածները որակել է որպես ցեղասպանություն: Սակայն ներկայիս նախագահ Բարաք Օբաման, Պապյանի խոսքով, կատարվածին իրավական գնահատական չի տվել, իսկ «Մեծ եղեռնը» պատմական իրադարձության նկարագրական անվանում է, բայց ոչ իրավական գնահատական: 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here