« ԷԿԶԻԼ ՓՈԼ»Ի ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ՍՏԱՑԱԾ Է ՔՈՒԷՆԵՐՈՒ 58 ԱՌ ՀԱՐԻՒՐԸ

0
167

Gallup  Organization-ի կողմէ  կատարուած  «Էկզիթ փոլ»ի  արդիւնքներով,   նախագահական  ընտրութիւնները պիտի աւարտին առաջին իսկ հանգրուանին,  գործող նախագահ Սերժ Սարգսեանի  յաղթանակով:   Ան պիտի ստանայ  քուէներու  58  առ հարիւրը:

Երկրորդ դիրքի վրայ պիտի  գայ  Ռաֆֆի Յովհաննէսեանը՝  32 առ հարիւրով, որմէ ետք՝ Պարոյր Հայրիկեան ու Հրանդ  Բագրատեանը՝ 3-ական առ հարիւր: Իսկ  Վարդան Սեդրակեանը,  Արման Մելիքեանը եւ Անդրիաս  Ղւոկասեանը  ստացած են  մէկական տոկոսի  քուէ:

 Gallup Organization  իր հարցախոյզը կատարած է 122   ընտրամասերու մէջ քուէարկող  19130 քաղաքացիներու  հետ:

Իրողական գետնի վրայ,   Հայաստանի 41  ընտրատեղամասերու մէջ, նախնական տուեալներով,    նախագահի  թեկնածու Հրանդ Բագրատեանը ստացած է ՝ 1113  ձայն (0.83 առ հարիւր), Պարոյր Հայրիկեանը՝ 119  ձայն (0.74 առ հարիւր),  Ռաֆֆի Յովհաննէսեանը՝ 3487 ձայն (  21.67 առ հարիւր), Անդրիաս  Ղուկասեանը՝ 38 ձայն (0.24 առ հարիւր), Արման Մելքեանը՝ 28 ձայն (0.17 առ ահարիւր), Վարդան Սեդրակեանը՝ 288 (1.78 առ հարիւր), Սերժ Սարգսեանը՝ 11997 ձայն ( 74.52 առ հարիւր):

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here