ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ Կ’ԱՐՁԱԳԱՆԳԷ ՅԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ…

0
171

Ի պատասխան բազմաթիւ լրատուամիջոցների հարցումների, թե ինչպէս է պէտք մեկնաբանել իմ այսօրուան ներկայութիւնը Ազատութեան հրապարակում Ռաֆֆի ՅովհաննԷսեանի կազմակերպած միջոցառմանը՝ հարկ եմ համարում յայտարարել հետեւեալը.

Ազատութեան հրապարակ եմ այցելել նախ եւ առաջ յարգանքի, հիացմունքի, խոնարհումի տուրքը մատուցելու ՀՀ քաղաքացուն, Հայաստանի ժողովուրդին: Փետրուարի 18-ի քուէարկութեամբ Հայաստանի ժողովուրդը յստակ եւ տարընթերցումների տեղիք չտուող պատասխան տուեց վերջին տարիներին իրեն ուղղուած մեղադրանքներին եւ ապացուցեց, որ ոգեղէն ժողովուրդ է, ազատութեան ժողովուրդ է, ապագայի ժողովուրդ է: Մեր ժողովուրդն ընդ որում, այս փաստն ապացուցել է բազմիցս՝ բոլոր ճակատագրական պահերին արտայայտելով  յստակ եւ սկզբունքային դիրքորոշում: Այդ մենք՝ քաղաքական գործիչներս ենք, որ դժբախտաբար` միշտ չէ, որ կարողացել ենք արժանի լինել մեր ժողովուրդին եւ մատուցել նրան արժանի ծառայութիւն:

Ընթացիկ քաղաքական իրավիճակը առաւել քան յստակ է. ժողովուրդը վստահութեան քուէ է տուել ՀՀ նախագահի թեկնածու, հայրենադարձ գործիչ, «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Ռաֆֆի  Յովհաննիսեանին, ով պիտի յետագայ  զարգացումների վերաբերեալ իր պատկերացումները ներկայացնի հանրութեանը, ժողովուրդին:

Եւ այսօր իմ՝ Ազատութեան հրապարակում լինելը արձանագրումն է այն բանի, որ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել այն քայլերին, որոնք միտուած կը լինեն Հայաստանում իրական, համակարգային փոփոխութիւնների հասնելուն, ժողովուրդի իշխանութեան հաստատմանը: Ընդգծում եմ առանց սեթեւեթանքների. Ռաֆֆի Յովհաննիսեանի գլխաւորած գործընթացներին իմ յետագայ  աջակցութիւնը կախուած կը լինի բացառապէս դրանց քաղաքական եւ քաղաքացիական բովանդակութիւնից:

Հայաստանի ժողովրդին իրական յաղթանակների բերելը այն նպատակն է, որին ծառայել եւ ծառայելու եմ անմնացորդ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here