ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ .« ՅՈՅՍՈՎ ԵՄ՝ ԻՄ ՕԳՏԻՆ ՉՔՈՒԷԱՐԿԱԾՆԵՐՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԿԸ ՄՕՏԵՆԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԵԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ»

0
122

 Հայաստանի նախագահական ընտրութիւններու արդինքը  յստականալէ ետք, Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան  գրասենեակին  մէջ,  նախագահ  Սերժ Սարգսեան  իր  խմբակիցներուն եւ  համակիրնրեուն առջեւ արտասանեց   յետընտրական առաջին  ճառը.

«Շնորհակալ եմ, շատ-շատ շնորհակալ եմ:
Շնորհակալ եմ, իմ ընտրողներին, շնորհակալ եմ մեր հասարակութեանը: Այս ընտրութիւնները եւս մէկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ամէնապատասխանատու պահերին կարողանում է համախմբուել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրութիւնները ճանապարհի ընտրութիւններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դէպի ապահով Հայաստան ճանապարհը: Եւ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ իւրաքանչիւր հայաստանցու կողքին:
Ես շնորհակալ եմ իմ թիմին` մեր թիմին, հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմերի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարեւորութիւնը և համատեղ ջանքերով անցկացնել լաւ ընտրութիւններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին` Ռաֆֆի Յովհաննիսեանին, Հրանդ Բագրատեանին, Պարոյր Հայրիկեանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կեանքում փոփոխութիւններ մտցնել, եւ ինձ համար, անկեղծօրէն եմ ասում, պատիւ էր նրանց հետ մրցելը: Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին` լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշաւը: Շնորհակալ եմ մեր իրաւապահներին, ոստիկաններին, անվտանգութեան աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտայայտուելու եւ իրաւունքը եւ հնարաւորութիւնները:

Ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թւում` նաեւ մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխութիւններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ յոյս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխութիւնները տալու են իրենց արդիւնքները: Մենք վաղուանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետեւ ընտրութիւններով ոչինչ չի աւարտւում, ընդհակառակը` սկսւում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս` մեր թիմով, պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը:
Ես հպարտ եմ և յոյս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քուէարկել իմ օգտին, ըմբռնումով կը մօտենան մեծամասնութեան որոշմանը, և մենք կայուն միջավայրում կը սկսենք համատեղ զարգացնել Հայաստանը` մեր բոլորի աչքի լոյսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եւ փառք մեր մեր ժողովրդին: Շնորհակալ եմ»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here