ԱՐՍԵՆԱԼ ՊԱՐՏՈՒԵՑԱՒ ՊԱՅԵՐՆԷՆ

0
207

ՄԱՐԶԱԿԱՆ

Եւրոպական ակումբներու «Չեմփիընզ Լիկ»ի  նոք-աութ հանգրուանի   երթի մրցումներուն գծով, Արսենալի կազմը Լոնտոնի «Էմիրէյց»  մարզադաշտին մէջ,  59974 մարզասէրներու  ներկայութեան,   3-1արդիւնքով պարտութիւն մը կրեց Պայերն Միւնիխէն (կիսախաղ՝ 2-0):   Թոնի  Քրոււս,   Թոմաս Միւլըըր եւ  Մարիօ  Մանտզուքիչ նշանակեցին   Պայերնի կոլերը:  Լուքաս Փոտոլսքի  մեղմացուց  լոնտոնեան կազմին  կրած  պարտութեան արդիւնքը:

Մրցումէն ետք,  Արսենալի մարզիչ Արսէն Ուենկէր   ընդունեց, որ  Պայերնի ֆութպոլիստները կը գերազանցէին բոլոր մարզերուն մէջ:  Ան նաեւ ըսաւ, թէ  գրեթէ անհնար պիտի ըլլայ  այս արդիւնքը  շրցանցել  Գերմանիոյ մէջ տեղի ունենալիք  դարձի հանդիպումի  ընթացքին:  Նշենք, թէ  Ուենկէրի  կազմը  անցեալ Շաբաթ օր  դուրս մնաց  Անգլիոյ բաժակէն:

Պայերէնի մարզիչ Եուփ Հէյնքէս ըսաւ, թէ  իր կազմին համար մեծ պատիւ է Անգլիոյ մէջ արձանագրած  յաղթանակը:

« Չեմփիընզ Լիկ»ի  գծով, օրուան երկրորդ մրցումին,  «Էսթատիօ  Տօ   Տրակաօ» մարզադաշտին մէջ,  Մալակայի դէմ, հանդիպման   երկրորդ կիսախաղին    Ճուաօ  Մութինիոյի նշանակած  կոլը,  1-0 արդիւնքով  յաղթանակ մը   շնորհեց  Փորթոյին: 

 

ՎԱՂԸ   ԵՐԵԿՈՅԵԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ  «ԵՈՒՐՈՓԱ   ԼԻԿ» ՄՐՑԱՇԱՐՔԻ 1/32-ՐԴ  ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԴԱՐՁԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ  ՅԱՅՏԱԳԻՐԸ

Հանովըր  96    – Անժի  Մախալքալա   Ժամը՝   22.05  ( երթի արդիւնք՝ 1-3 )

Լիվըրփուլ      – Զենիթ  Լենինկրատ   Ժամը՝ 22.05 ( երթի արդիւնք՝ 0-2 )

Սթէուա Պուքարեստ   – Այաքս Ամսթերտամ   Ժամը՝  22.05 ( երթի արդիւնք՝ 0-2)

 Ֆեներպահչէ     – ՊԱԹ Պորիսով    Ժամը՝  20.00( երթի արդիւնք՝ 0-0)

Պենֆիքա –  Պայէր Լեվերքուզեն   Ժամը՝  22.05 ( երթի արդիւնք՝1-1 )

  Պորտօ    – Տինամօ Քիեւ   Ժամը՝ 22.05( երթի արդիւնք՝1-1 )

  Օլիմփիաքոս  – Լեվանթէ   Ժամը՝ 22.05 ( երթի արդիւնք՝ 0-2 )

Փլզէն  – Նափոլի   Ժամը՝  22.05 ( երթի արդիւնք՝ 3-0 )

Չելսի   – Սփարթա Փրակ  Ժամը՝ 22.05 ( երթի արդիւնք՝ 1-0)

Ռուպին Քազան     – Աթլեթիքօ Մատրիտ   Ժամը՝  19.00 ( երթի արդիւնք՝2-0 )

Տնեփր  – Պալ    Ժամը՝  20.00 ( երթի արդիւնք՝  0-2)

Լացիօ Ռոմա    – Պորուսիա Մէօնշենկլատպախ    Ժամը՝  20.00 ( երթի արդիւնք՝3-3 )

Գլուժ Նափոքա     – Ինթէր Միլան   Ժամը՝ 20.00 ( երթի արդիւնք՝0-2 )

  Մեթալիսթ   – Նիուքասըլ Եունայթըտ   Ժամը՝  20.00 ( երթի արդիւնք՝0-0 )

Կենք –  Շթութկարթ    Ժամը՝ 20.00 ( երթի արդիւնք՝1-1 )

Լիոն –  Թոթենհամ    Ժամը՝ 20.00 ( երթի արդիւնք՝1-2 )

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here